Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը վերադարձրել է «մարմնավաճառուհու» գործով բողոքը

Հոկտեմբեր 10,2013 18:51

Նարեկ Գյոզալյանը դատապարտվել էր ազատազրկման 6 տարի ժամկետով: Նա դիմել էր վերաքննիչ քրեական դատարան, եւ այս տարվա հուլիսի 15-ին դատարանն անփոփոխ էր թողել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Նարեկ Գյոզալյանը դիմել էր վճռաբեկ դատարան, որպեսզի գործը բեկանվի եւ ուղարկվի ստորադաս դատարան նոր քննության: Վճռաբեկ դատարանն էլ բողոքը օրեր առաջ վերադարձնելու մասին որոշում է ընդունել:

«Վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից երեւում է, որ բացակայում են բողոքի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկելու  մասին հաստատող փաստաթղթերը», նշված է վերադարձման որոշման մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել Նարեկ Գյոզալյանի եւ Ռոբերտ Անանյանի նկատմամբ:

Ըստ մեղադրանքի կողմի, ամբաստանյալներն ավազակությամբ հափշտակել էին տուժող ճանաչված, Նիկա անունով տղայի՝ մարմնավաճառի գումարը:

Նարեկն իրեն մեղավոր չէր ճանաչել, ասում է, որ չի կատարել այն արարքը, որում իրեն մեղադրում են:

Նա իր վճռաբեկ բողոքում հայտնել էր, որ Հայաստան գալով հանդիպել է Ռոբերտին: Վերջինն ասել է, թե ճանաչում է Նիկա անունով մի աղջկա, եւ սեռական հարաբերություն ունենալու նպատակով կարող են գնալ նրա տուն:

Զանգել են Նիկային, ասել իրենց ցանկությունների մասին, պայմանավորվել են հանդիպել:

Ըստ Նարեկի, մինչ Նիկային հանդիպելը, նրանք մտել են համակարգչային խանութ, Ռոբերտի համակարգչի վերանորոգման հետ կապված գնել են կպչուն ժապավեն, կրակայրիչ ատրճանակ՝ Ռոբերտի ընկերոջը նվիրելու նպատակով:

Նիկան զրույցի ժամանակ ասել է՝ տղա է, իրենք չեն հավատացել:

Համոզվելով, որ Նիկան ճիշտ է ասում, Նարեկը զայրացել է, ասել, որ չի ցանկանում օգտվել «նման ծառայությունից», եւ նրան տրված 40 000 դրամը պահանջել է:

«Տուժողը» հրաժարվել էր վերադարձնել, ապա սպառնացել է, թե ուր որ է ընկերությանը կկանչի, զանգել է ինչ-որ մեկին, վիսկու, գինու շիշը սեղանից վերցրել, հարվածել է գումարը պահանջող հաճախորդների ուղղությամբ: Ըստ ամբաստանյալների, Նիկան վերադարձրել է 80 000 դրամ գումարը եւ իրենք հեռացել են: Տուժողը հայտնել էր, թե իր թեւերը, ոտքերը «սկոչել» էին, հափշտակել գումարը…

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031