Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատասխանել է Զարուհի Փոստանջյանին

Հոկտեմբեր 17,2013 21:20

Tert.am. ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը պատասխանել է   ԱԺ տարածքում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներից իր անվտանգությունը պահպանելու նպատակով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին նամակով դիմած «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որում, ըստ էության, հիշեցվում է, որ բացառությամբ Սահմանադրությամբ նախատեսված մի քանի դեպքերի, պատգամավորի անվտանգությունը երաշխավորված է օրենսդրությամբ:

Tert.am-ին Գուրգեն Դումանյանի պատասխանը տրամադրեց ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը:

Զարուհի Փոստանջյանին ուղղված գրավոր պատասխանում Գուրգեն Դումանյանը գրել է. ««ԱԺ կանոնակարգ-օրենքի» 18-րդ հոդվածը ԱԺ նախագահին իրավունք է վերապահում սահմանել ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, որոնք համահունչ են պետական պահպանության ծառայության ընդհանուր սկզբունքներին և կոչված են ապահովելու պահպանվող օբյեկտի անվտանգությունը:

Ինչ վերաբերում է Ձեր անվտանգությունն ապահովելուն, ապա այն պետք է կազմակերպվի «Հատուկ պետական պահպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան և դրանով նախատեսված կարգով, եթե դրա անհրաժեշտությունը կա:

 

Մանրամասները կարող եք կարդալ՝ Tert.am-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031