Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում մեծամասամբ չեն զգացել երեկվա երկրաշարժի հետցնցումը

Հոկտեմբեր 31,2013 18:18

«Տանը նստած էինք երեկոյան, որ զգացինք երկրաշարժը, երկու անգամ ցնցեց, բայց շատ թույլ էր, տնից դուրս գալու կարիք ընդհանրապես չկար: Նախկինում, որ Իրանում երկրաշարժ էր լինում, ասում էին 4 բալ է, շատ ուժեղ էին տան պատերն ու ապակիները շարժվում, որ  իսկույն դուրս էինք գալիս շենքից, էս անգամ ուժեղ չզգացինք, բայց ասում են՝  4 բալ էր», – ասաց Ագարակի բնակչուհի Արմինեն:

Երկրաշարժի հետցնցումը  թույլ զգացվել է նաեւ Մեղրիում: Տարածաշրջանում  երկրաշարժի հետցնցումից վնասներ չեն գրանցվել: Թեեւ պաշտոնական տեղեկատվության մեջ նշվել էր, որ  երկրաշարժը զգացվել է նաեւ Կապանում 3 բալ ուժգնությամբ, բայց Կապանում մեծամասամբ  ցնցում չեն զգացել բնակիչները, այնինչ նախորդ երկրաշարժերի դեպքում 3 բալ ուժգնությամբ հետցնցումը անմիջապես էին զգում:

Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայության պետ Ստյոպա Բաղդասարյանը հաստատեց, որ իրականում երեկ երեկոյան ժամը 21-ի սահմաններում Իրանի տարածքում գրանցված երկրաշարժի հետցնցումները զգացվել են նաեւ Սյունիքի հարավում՝ Ագարակում եւ Մեղրիում 4 բալ ուժգնությամբ, Քաջարանում ու Կապանում՝ 3 բալ: «Մեր ծառայության աշխատակիցը երեկ այդ ժամին Ագարակում է եղել, զգացել է հետցնցումը եւ իսկույն տեղյակ պահել մեզ: Իսկ այն, որ շատերը չեն զգացել երկրաշարժի հետցնցումը, բնական է,  քանի որ կարող է տանը կամ մեքենայի մեջ չզգային, միայն  ուշադիր մարդիկ կզգային հետցնցումը», – նշեց պարոն Բաղդասարյանը: Նշենք, որ երկրաշարժի էպիկենտրոնում՝ Թավրիզ քաղաքից 20 կմ դեպի արևելք, տեղի ունեցած 3.5 մագնիտուդով երկրաշարժի  ուժգնությունը 5 բալ էր կազմել:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031