«Ալիեւը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են, ովքեր իրենց աթոռը պահելու համար պատրաստ են ամեն ինչի՝ դա փաթեթավորելով այսպես կոչված խաղաղության թեզով»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը։
Նա նշեց, որ համոզված է՝ երբ իշխանությունները փոխվեն, 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները բացահայտվելու են։ «Ի վերջո, մենք պետք է հասկանանք՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք այսպիսի պարտություն կրեցինք, այս իրավիճակում հայտնվեցինք։ Ինչպե՞ս թուրքը Ջրականից եկավ հասավ Շուշի, դա պետք է հասկանանք»,- նշեց Արեգա Հովսեփյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց․ «Եթե մեր ազգը դասեր քաղած լիներ, ապա այս իշխանությունները ոչ թե հիմա կիշխանավարեին ու կշարունակեին տեռորի ենթարկել ազգը, այլ ճաղերի հետեւում կլինեին եւ պատասխան կտային իրենց հանցագործությունների համար»։
Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ մեր այս վիճակի, Եռաբլուրի եռապատկման համար մեղավոր են արդեն 8-րդ տարին իշխանության ղեկին գտնվող անձինք։ Ըստ նրա՝ 2018-ից սկսած քայլ այլ քայլ պլանավորած գործընթաց է տեղի ունեցել, որը պիտի բերեր Արցախի հայաթափմանը։ «Արցախի հայաթափումը կազմակերպելու համար իրենց չխորշեցին նաեւ զոհել հազարավոր հայորդիների»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





















































