Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը
Ապրիլի 9-ին Եվրոպական դատարանը հերթական անգամ, հիմա էլ երկու գործերով արձանագրել է իմ՝ Արգիշտի Կիվիրյանի, իրավունքների խախտման փաստը։
Հաստատվել է, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ վրան տեղադրելու փորձի, ապա 2014 թվականի ապրիլի 4-ին Գլխավոր դատախազության դիմաց ակցիային մասնակցելու համար ոստիկանությունն ինձ բերման ենթարկելով խախտել է ինչպես իմ ազատության իրավունքը, այնպես էլ հավաքներին մասնակցելու ազատությունը։
Նշված խախտումների կապակցությամբ Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է վճարել ինձ 5000 եվրո փոխհատուցում։


















































