Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը հայտնում է.
«Տեղեկացնում եմ, որ ապրիլի 30-ին Եվրոպական դատարանը հերթական անգամ արձանագրել է իմ՝ Արգիշտի Կիվիրյանի իրավունքների խախտման փաստը։
Հաստատվել է, որ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Արաբկիրի ոստիկանության դեմից ոստիկանների կողմից ինձ բերման ենթարկելով խախտել են իմ մի շարք իրավունքներ։
Նշված խախտումների կապակցությամբ Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վճարել ինձ 3500 եվրո փոխհատուցում»։
Կարդացեք նաև

















































