Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հայկ Սուքիասյան․ «Դուք պետք է կյանք տաք նոր քաղաքական ուժերին, որոնց հետ կունենաք նոր կյանք եւ ապագա»

Հունիս 11,2021 20:09

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ն այսօր քարոզարշավը շարունակում էր Արարատում։ Դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված, պատգամավորի թեկնածու Հայկ Սուքիասյանը Արարատ քաղաքում իր ելույթում ասաց՝ տարիների ընթացքում մեր պետությունում քաղաքական կյանքը եւ տնտեսական կյանքը անբնականորեն սերտաճել են, ինչը Հայաստանի տնտեսությունը կենտրոնացել է մի քանի օլիգարխների ձեռքում,  եւ Հայաստանի քաղաքական կյանքի այլասերումը բերել է Հայաստանում օլիգարխիկ տնտեսության ամրացմանը։

«Հարուստ դասակարգերը կարեւոր են, բայց օլիգարխիան վտանգավոր է, եթե տնտեսությունը գտնվում է մի քանի մոնոպոլների ձեռքում՝ դուք կարող եք հավերժ մոռանալ ցանկացած նոր ստեղծագործ բանի մասին։ Եվ այստեղ է, որ տնտեսական օլիգարխիայի ճիրաններում ամլացել է տնտեսությունն ու ստեղծարար միտքը։  Քաղաքական վերնախավի կամ ընտրախավի փոփոխությունը բերելու է Հայաստանի  քաղաքական, տնտեսական, մշակութային հոգեւոր կյանքի փոփոխության։ Ձեզ տարիներով գունափոխված մարդիկ, որոնք միշտ Հայաստանը խրել են այնպիսի ցեխի մեջ, ինչպիսին հիմա Հայաստանը գտնվում է»,-ասաց պարոն Սուքիասյանը։

Նրա խոսքով՝ այսօր  հասարակությունը ընտրության առաջ է կանգնած․ «Մեր ժողովուրդը պետք է կյանք տա նոր քաղաքական մշակույթին, պետք է ձեւավորի նոր քաղաքական ընտրախավ,  ընտրանի, որոնք կիջեցնեն տնտեսության կազմակերպման, մշակույթի կազմակերպման իրական պահանջներ եւ հրամաններ։ Հայաստանում վերեւից դա չի իջնում, որովհետեւ վերնախավում միշտ հայտվում են մարդիկ, որոնց կրթությունն է անհաշտ, քաղաքական ծագումն է անհայտ։ Չեն կարող անհասկանալի հայերենով խոսացող մարդիկ՝ «ա»-երով խոսող՝ ասում ա, գնում ա․․․ այս այլանդակությունը, հակամշակույթը ձեւավորում է այդ վերնախավի ուղեղը, չի կարող մարդը խոսել վատթարագույն հայերենով կամ ոչ հայերենով եւ  երբեւէ իր առջեւ դնի բարձր նպատակներ եւ կարողանան իրականացնել»։

Պարոն Սուքիասյանն ասաց, որ իրենց  դաշինքի ձեւավորման ակունքը ժողովրդի իմպերատիվ պահանջն է, այս դաշինքը ձեւավորվել է մեր  ժողովրդի պահանջով․ «Այս  դաշինքն ունի բավարար պոտենցիալ, բավարար մասնագետներ՝ ջարդելու Հայաստանում այն քաղաքական  հակամշակույթը, քաղաքականության եւ տնտեսության այլանդակ սերտաճումը, որը Հայաստանը խրում է անընդհատ ցեխի մեջ։ Հետեւապես, ձեզ առաջարկում ենք՝ դուք պետք է կյանք տաք նոր քաղաքական ուժերին, նոր քաղաքական միավորումներին, որոնց հետ դուք կունենաք նոր կյանք եւ ապագա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930