Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվեցին մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր

Նոյեմբեր 11,2013 15:13 Share

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը:
Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի կազմումը հանրային քննարկումներ անցկացնել համայնքի հետ:
Հանձնաժողովի նիստում քննարկվեցին Ճամբարակի քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի փոփոխության նախագծային առաջադրանքը, ինչպես նաեւ Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Ախթալայի քաղաքային համայնքների եւ Երեւանի Սիլիկյան թաղամասի առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխության հարցերը:
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, համայնքների ղեկավարներ, շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուներ:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930