Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը շնորհավորում է ուսանողներին

Նոյեմբեր 17,2013 11:38

Սիրելի´ ուսանողներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից ի սրտե շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա առթիվ։

Մեր ժամանակները փոփոխություններով լի են։ Ուզենք, թե չուզենք, դրանք ծառանում են մեր առջև, պարտադրում իրենց խաղի կանոնները։ Այդ փոփոխություններին համընթաց գնալու և մարտահրավերները պատվով ընդունելու համար նոր մտածողությամբ մարդիկ են անհրաժեշտ՝ արագ կողմնորոշվող, չվախեցող, առանց կաղապարային մտածողության։

Ուսանողներն ու երիտասարդները հենց նրանք են, ովքեր ունեն փոփոխություններին ընդառաջ գնալու ավյուն։ Մենք ունենք երիտասարդների հսկայական բանակ, ովքեր կարող են փոխել աշխարհը, ովքեր չեն վախենում սրբագրումներ մտցնել ներկայում։

Առավել քան վստահ եմ, որ ընդամենը մի քանի տարի անց այսօրվա ուսանողների շնորհիվ մենք ունենալու ենք որակապես շատ ավելի լավ Հայաստան։

Սիրելի´ ուսանողներ, մեր ապագան դուք եք։ Ձեզանից յուրաքանչյուրի այսօրվա ձեռքբերումները մեր վաղվա հաջողության գրավականն են։ Մաղթանքս է, որպեսզի ամենայն պատասխանատվությամբ վերաբերվեք ապագան կերտելու ձեր առաքելությանը։ Դուք եք ձեր ուսերին տանելու բոլոր դժվարությունները։ Ուստի որքան շատ սովորեք ու տքնեք այսօր, այնքան այդ դժվարությունն ավելի տանելի ու դյուրին կլինի։

 

Կարեն Ավագյան

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930