Լրահոս
Օրվա լրահոսը

Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել. «Ամերիկայի Ձայն»

Նոյեմբեր 26,2013 23:17

amerikayidzayn.com. Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել, որը նպատակ է հետապնդում ստիպելու Ուկրաինայի կառավարությանը ստորագրել առևտրի շուրջ համաձայնագիրը Եվրոպական Միության հետ:
Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Տիմոշենկոն հացադուլ հայտարարելու մասին տեղեկացրել է այն բանից հետո, երբ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման ծրագրերը դադարեցնելու հայտարարությամբ:

Յանուկովիչը «դժվար, սակայն անխուսափելի» է անվանել այդ որոշումը:

Ուկրաինայի խորհրդարանն անցյալ շաբաթ հրաժարվել էր երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագիծն ընդունելուց, որը Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հիմնական նախապայմաններից էր:

Ուկրաինայի կառավարությունն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի նախագահը կմասնակցի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Երկրի վարչապետ Միկոլա Ազարովը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ նախագահ Յանուկովիչը կայցելի Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովը՝ քննարկելու համար Ուկրաինայի տնտեսության շուրջ Ռուսաստանի և ԵՄ-ի մասնակցությամբ եռակողմ բանակցությունների անցկացման հնարավորությունը:

«Մենք չենք ցանկանում դառնալ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի և բախումների դաշտ: Մենք ցանկանում են լավ հարաբերություններ պահպանել ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ, որոնք կնպաստեն մեր զարգացմանը: Այս է մեն դիրքորոշումը», – հայտարարել է Ուկրաինայի վարչապետը:

Արմեն Հովհաննիսյան

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930