«Արդեն 35 տարի է անցել, երբ մենք ունեցանք հանրաքվե: Դրանից առաջ մենք Հարավսլավիայի մի մասն էինք կազմում, որը ժողովրդավարական երկիր չէր… Ի վերջո, մենք հանրաքվե ունեցանք և 90% մեծամասնությամբ որոշում կայացրինք, որ ուզում ենք ունենալ ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և տնտեսական ազատություն: Մենք նաեւ մեր հավակնությունները ներկայացրեցինք ԵՄ անդամ դառնալու ուղղությամբ, եւ դա երկար ճանապարհ էր. մի շարք բարեփոխումների կարիք կար… Կարեւոր էր օրենքի գերակայությունը, եւ իսկապես անկողմնակալ դատական համակարգ պետք է ունենալ, որ ժողովուրդը զգա՝ ամեն մարդ հավասար է օրենքի առջև: Շատ կարեւոր էին նաեւ առողջապահության համակարգը, կրթական համակարգը…»,- նշեց Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերը՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ փաստաթղթի ստորագրմանը հաջորդած ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Սլովենիայի եվրաինտեգրման ճանապարհն անցնելու վերաբերյալ լրագրողի հարցին:
«Ամեն ինչի հիմքում պետք է ընկած լինի ժողովրդի կամքը, որովհետեւ ամեն ինչ անում ենք ժողովրդի համար, ուստի պետք է լսենք ժողովրդին… ժողովրդի խոսքը պետք է լինի առաջնային ժողովրդավարության մեջ… Կարծում եմ՝ սա է այն ուղղությունը, որով պետք է առաջ ընթանալ, եւ կարծում եմ՝ Հայաստանը առաջընթաց է գրանցում»,- հավելեց նախարար Կայզերը:
Ասուլիսն ամբողջությամբ
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































