Լրահոս
Օրվա լրահոսը

Գրավատների գործով ՊԵԿ-ի նախկին աշխատակցի կալանքի ժամկետը երկրորդ անգամ երկարացվել է

Նոյեմբեր 29,2013 22:41

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՊԵԿ նախկին աշխատակից, տնտեսագիտական համալսարանի նախկին  դասախոս Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նա մեղադրվում է այն բանում, որ  2008-2010 թթ.ընթացքում տարբեր անձանց անվամբ հիմնադրել է գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր,  եւ «միասնական դիտավորությամբ», տարբեր անձանցից, համատեղ ձեռնարկատիրական գործունեության անվան տակ, նրանց մասնաբաժին տալու պատրվակով  ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար: Գումարի նախնական չափը կազմում է 275.702.610 ՀՀ դրամ:
Վարույթն իրակացրել է ՀԿԳ քննիչ Հեկտոր Սարդարյանը, ապա ` ՀԿԳ քննիչ Էդ. Հովհաննիսհանը:
Արտակ Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու ամսով` երկրորդ անգամ, նա պաշտպան չունի:
Ըստ մեղադրյալ ներգրավվելու մասին որոշման՝ Ա.Ղուկասյանը Մ.Մ-ին հանձնել է «Ֆինանսական շտապօգնություն» եւ «Մաստեր կրեդիտ» գրավատների գրավադրված ոսկու պահոցների բանալիների օրինակները` հսկողություն իրականացնելու համար, սակայն, իրականում, ստացված գումարները որեւէ տեղ չի ներդրել, եւ ըստ նախաքննության մարմնի` հափշտակել է առանձնապես խոշոր չափերի հասնող գումար:
Ա.Ղուկասյանի կինը դիմել է հանրապետության նախագահին, հայտնելով, որ ամուսինը զբաղվել է տնտեսական գործունեությամբ, եւ որպեսզի դիմանա տնտեսական դժվարություններին, հաճախ է տոկոսով անգամ իր ղեկավարներից վերցրել  գումարներ, ապա վճարել դրանք:
«Վաշխառուներն իրենց գումարներն ստանալու նպատակով սկսեցին դիմել տարբեր քայլերի: Նրանք մի քանի անգամ ամուսնուս առեւանգել են, ապօրինի պահել, զրկել ազատությունից, ծեծի ենթակել: Իրենց տոկոսները ստանալու համար, նրանք սպառնում էին մեր ընտանիքի անդամների նկատմամբ հաշվերհարդար տեսնել, ստիպում էին ամուսնուս լքել Հայաստանը»,-գրել է  Ա.Ղուկասյանի կինը:
Ա.Ղուկասյանը երեք ամիս է, ինչ կալանավորված է:
Մանրամասներն՝ առաջիկայում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930