Լրահոս
Օրվա լրահոսը

Ձվի, կաթնամթերքի եւ այլ շուկաներում գների մոնիթորինգ են սկսել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2013 13:46 Share

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) սկսել է ամենօրյա մոնիթորինգ իրականացնել այն շուկաներում, որտեղ կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ, ինչպես նաեւ` սոցիալական նշանակության ապրանքներ` ձու, կաթնամթերք եւ այլն: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ամանորյա թանկացումներին արդյոք հետեւո՞ւմ է հանձնաժողովը:

Պարոն Շաբոյանի ներկայացմամբ` հանձնաժողովը չի կարող հսկողություն իրականացնել այն շուկաներում, որտեղ, իր իսկ ձեւակերպմամբ` հարյուրավոր տնտեսվարողներ կան եւ դաշտը մրցակցային է:

ՏՄՊՊՀ ղեկավարը խոստացավ, որ այն շուկաներում, որտեղ իրենք մոնիթորինգ են իրականացնում, հետեւում են գնագոյացմանն ու գների քաղաքականությանը,  եթե լինեն չարաշահումներ, ապա հանձնաժողովը պատասխանատվության կենթարկի խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031