Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՍԴ-ն արդեն մեկ անգամ ասել է, որ ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ հրավիրի, երկրորդ անգամ դա չի ասելու». Սահմանադրական դատարանը գործը վարույթ չի ընդունել «Ժողովուրդ»

Հունվար 21,2014 11:35

Սոնա Գրիգորյանը եւ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ն 2013թ. դեկտեմբերի 27-ին դիմել էին ՀՀ ՍԴ՝ խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը եւ 1087.1 հոդվածի երկրորդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի եւ 18-րդ հոդվածի 1-ին մասին հակասող եւ անվավեր»։ Սակայն Սահմանադրական դատարանը գործը վարույթ չի ընդունել։ Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ, իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Պարոն Ղազարյան, ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է մեր դիմումը վարույթ ընդունել։ Ի՞նչ հիմքով կարող էր ՍԴն մերժել այն։

 

– Եթե Սահմանադրական դատարանը մի հարցի հետ կապված կարծիք է հայտնում, դիրքորոշում է ներկայացնում եւ այդ նույն հարցով մեկ ուրիշն է դիմում, ապա այն այլեւս վարույթ չի ընդունվում, քանի որ մեկ երեւույթի վերաբերյալ չի կարող երկու անգամ նույն բանն ասել։

Երբ ՍԴ-ին էր դիմել ՄԻՊ-ը, այդ ժամանակ մեկ նախադասությամբ ՍԴ-ն ասել էր, որ խնդիր կա, բաց կա, ու ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ կազմակերպի։ Ձեր գործը վարույթ չընդունելով՝ հասկանալի է դառնում, որ ՍԴ-ն վաղուց իր համար այդ հարցը որոշել է։

ԱԺ-ն պետք է 997 որոշման հիման վրա լսումներ իրականացներ, արդեն 2 տարի է անցել, սակայն ոչ մի բան չի արվել։ Հիմա, երբ դուք դիմել եք, ու եթե դա վարույթ ընդուներ, ապա այդ դեպքում նոր բան ր ասելու։ Պետք է ասեր, որ դա հակասահմանադրական վիճակ է, օրենքի մեջ առկա է բաց, որովհետեւ օրենքն իրավական պաշտպանություն չի տալիս քաղաքացիներին ոչ հրապարակային, բայց վիրավորող եւ զրպարտող խոսքից, եւ որ պետք է անպայման այդ բացն օրենքի մեջ լրացնել։ Այսինքն՝ հիմա այստեղ պարզից էլ պարզ է, որ Ազգային ժողովն է անգործություն ցուցաբերում, ու պետք է ինչ-որ կերպ ԱԺ-ին դրդել, որ այդ բացը վերացնի։ Ինչ-որ լոբբիստական աշխատանք պետք է տարվի կամ կոչ արվի, որ  նախագիծ մշակվի եւ այլն։ Իսկ դուք ինչ հնարավոր էր, ձեր մասով արել եք։

 

Բայց ՍԴն կարող էր մեր դիմումի հիման վրա Ազգային ժողովին ստիպել անգործության փոխարեն փոփոխություն կատարել օրենքում։ Չե՞ք կարծում, որ այդ ամենում նաեւ ՍԴի «մեղքն» էլ կա։

– Սահմանադրական դատարանն այդ լծակները չունի։ ՍԴ-ն արդեն մեկ անգամ ասել է, որ ԱԺ-ն պետք է շուտափույթ լսումներ հրավիրի, երկրորդ անգամ դա չի ասելու։ Դուք կարող եք հայտարարել, որ եթե մի պետությունում ՍԴ-ի որոշումը չի կատարվում, ուրեմն այդ պետությունում առկա է սահմանադրական ճգնաժամ։ Իսկ փաստ է, որ երկու տարուց ավելի է, ինչ ԱԺ-ն անտեսում է ՍԴ որոշումը, հետեւաբար երկրում սահմանադրական ճգնաժամ է։ Սա կարելի է միայն այսպես բացատրել։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031