Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյանը, Մեսրոպ Մովսեսյանը զարմանում են, որ անգամ հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ հասնել արդարադատության. «Ա1+»

Ապրիլ 02,2024 21:45

«Մեզ չհաջողվեց գտնել գեթ մեկ վկա, որ ցուցմունք տար, բոլորը վախեցան։ Բայց պարոնայք, արդեն 2021-2022 թվականներն են, եկեք խոսեք։ Դա միայն «Ա1+»-ի խնդիրը չէ, դա պետք է մեր հասարակության առողջացման համար»,- ասաց փաստաբան Արա Ղազարյանը՝ անդրադառնալով «Ա1+»-ի եթերազրկմանը։

22 տարի առաջ այս օրը՝ 2002թ․ ապրիլի 2-ին «Ա1+»-ը եթերազրկվեց։ Դատական բազմաթիվ ատյաններ անցնելուց, անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հաղթելուց հետո «Ա1+»-ի խախտված իրավունքները չվերականգնվեցին։ Այսօր «Ա1+»-ը կրկին դատական գործընթացների մեջ է։

Թե Արա Ղազարյանը, թե «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը զարմանում են, որ անգամ հեղափոխությունից հետո հնարավոր չեղավ հասնել արդարադատության։

Արա Ղազարյանը գտնում էր, որ հեռուստաընկերության գործը պետք է քննվեր անցումային արդարադատության շրջանակներում։ «Հիմա իմ քննադատությունն այն է, որ դուք եթե իսկապես անցումային արդարադատության մասին էիք խոսում, քանի որ գտնում էիք, այդ գործերն իրավական գործընթացներով հնարավոր չէր քննել, «Ա1+»-ը դրա լավագույն օրինակն է։ Որևէ բան չարեցին։ Մտածում էի, գուցե պատճառը պատերազմն էր, բայց երբ քննարկումները սկսեցինք, հասկացանք, որ այդ հարցն օրակարգում չկա»,- ասաց Արա Ղազարյանը։

Մեսրոպ Մովսեսյանն էլ ասում է, որ «Ա1+»-ը չեն էլ ցանկանում, որ հեռուստատեսային եթեր վերադառնա։ Կա ինտերնետ հարթակ, որտեղ լրատվամիջոցը հաջողությամբ շարունակում է իր գործը։ «Բայց դատական գործընթացը սկզբունքային հարց է։ Պետք է վերականգնվեն մեր խախտված իրավունքները»,- հավելեց Մեսրոպ Մովսեսյանը։

 

«Ա1+»-ի դատական գործընթացների, նախկին ու ներկա իշխանությունների վերաբերմունքի, մամուլի և այլ հարցերի մասին մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930