Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ՝ Շիրակի դատարանում․ մեղադրյալը շիշ է նետել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել

Ապրիլ 23,2026 19:33 Share

Aravot.am-ի տեղեկություններով, վերջերս արտառոց միջադեպ է տեղի ունեցել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում։

42-ամյա մի տղամարդ, որը մեղադրվում է խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասով և 452 հոդվածի 1-ին և 3-րդ մասերով), դատական նիստի ժամանակ սկանդալ է սարքել, երբ դատավորը, բավարարելով մեղադրյալի միջնորդությունը, որոշել է նրա տնային կալանքը՝ համակցված «բացակայելու արգելք» խափանման միջոցով, փոխել բանտային կալանքով։

Դատարանը որոշել է նրան 3-ամսյա կալանքի ենթարկել։ Սա լսելով՝ մեղադրյալը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել դատավորի ու դատախազի, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հասցեին։

Նա չի բավարարվել հայհոյանքներով, այլ ոտքով հարվածել ու շրջել է դատարանի թիվ 2-րդ դահլիճի սեղանները, աթոռները, որից հետո պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով նրան դատարանի դահլիճից ձերբակալել են։

Ոստիկանության մեքենայի մեջ ամբաստանյալը շարունակել է սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել իրավապահ համակարգի հասցեին։ Նա ձեռքով հարվածել ու կոտրել է ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին։

Կազմված փաստաթղթերը ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։

Երբ ամբաստանյալին տարել են քննչական բաժին՝ հարցաքննության, ավագ ոստիկաններից մեկը զեկուցագիր է ներկայացրել, որ նա ժամը 21․15-ին քննիչի աշխատասենյակում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ․ սեղանին դրված շիշը նետել է համայնքային ոստիկանի ուղղությամբ, ոտքով հարվածել է քննիչի աշխատասենյակին, քաշել ու պոկել է ոստիկաններից մեկի բաճկոնի աջ ուսադիրը, քաշքշել ու պատռել է մեկ այլ ոստիկանի ձմեռային բաճկոնը։

Այս փաստի շուրջ արձանագրված փաստաթղթերը ևս ուղարկվել են Շիրակի մարզային քննչական բաժին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930