Լրահոս
Արգելված է Արցախ լսելը
Օրվա լրահոսը

Ադրբեջանական բանակի լեյտենանտ է սպանվել

Հունվար 27,2014 15:53 Share

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից ԱՊԱ գործակալությանը հայտնել են, որ հունվարի 27-ին, ժամը 12.30-ի սահմաններում ադրբեջանական բանակի լեյտենանտ Սաբուխի Ռուստամ  օղլու Ազիզովը սպանվել է դիպուկահարի կրակից:

Նշվում է, որ Ազիզովը սպանվել է Աղդամի սահմանագոտում, նա ծագումով Շիրվան քաղաքից է:

Զարմանալի է այն օպերատիվությունը, որ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է Ազիզովի սպանվելու մասին: Կարելի է կասկածել, որ նա ավելի վաղ է սպանվել:

Մի քանի օր ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են կապիտան Էլնուր Ջաֆարովի սպանվելու մասին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել