Լրահոս
Օրվա լրահոսը

Սադրանք Ազատության հրապարակում

Փետրվար 02,2014 16:15

Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել էին անցյալ տարվա նոյեմբերից ազատազրկված, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշելու, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տասը րոպե ժամանակ տվեց ԱՄԿ հիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժին, հանրահավաքի կազմակերպչին, որպեսզի սեղանին դրված  «Ազատություն քաղբանտարկյալներին» անունով տորթը հավաքվի: «Ու՞ր դնենք», -հարցրեց Վրեժը: Օսիպյանը պատասխանեց՝ պահեք ձեռքերի վրա:1616563_472669259501234_346737184_n

Մինչ այդ ելույթներ ունեցան պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, Վրեժ Զատիկյանը, Շահեն Հարությունյանը, որն ընթերցեց հորը նվիրված բանաստեղծություն, Պարույր Հայրիկյանը, Միքայել Հայրապետյանը:

Ելույթների ժամանակ սեղանին դրված տորթը Շանթի կինը՝ Ռուզաննան, կտրում եւ բաժանում էր հանրահավաքի մասնակիցներին:

Ինչ-որ  հարբած, մոտենալով վիրավորական տոնով դիմել էր Շանթ Հարությունյանի  կնոջը:

Դա նկատեց իմ դիմաց կանգնած Շահենը՝ Շանթի որդին, որը մոտեցավ հարբածին:

Aravot.am-ն էլ հարթակից մոտեցավ նրանց:

Հարբածը հայհոյեց Շահենին, մենք նրան փորձեցինք պահել, սակայն հարբած սադրիչը փորձեց հարվածել Շահենին:1620130_472668606167966_958929816_n

Սադրանքը դրանով չավարտվեց: Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանն անջատեց սարքավորումները եւ ասաց հանրահավաքի կազմակերպիչներին, մասնավորապես, Վրեժ Զատիկայնին, որ թույլ չի տա շարունակել չարտոնված միջոցառումը:

«Ազատ, անկախ, ոստիկան». գոչում էին հավաքվածները:

Միջոցառման ժամանակ քիչ էր մնում մեկ այլ միջադեպ գրանցվեր իրավաբան Արգիշտի Կիվիրյանի եւ փոխոստիկանապետ Օսիպյանի միջեւ:

Արգիշտին ասաց, որ մարդիկ իրավունք ունեն իրենց հրապարակում իրականացնել միջոցառում, իսկ Օսիպյանն էլ հարցրեց՝ ո՞վ է ասում: Կիվիրյանը ներկայացավ՝ Արգիշտի Կիվիրյան:1620054_472666576168169_1907479842_n

Նա ասաց, թե չի ճանաչում, հետո էլ ավելացրեց, թե իրեն ճանաչում են երեք միլիոնը, ոչ այստեղ հավաքվածները:

Ոստիկանները սկսեցին ակտիվ նկարահանումներ՝ «օպերատիվ» սարքավորումներով, հեռախոսներով:

Մինչդեռ հավաքվածները մինչեւ հարյուրն էին, եւ որեւէ «վտանգ» չէին ներկայացնում:

Ազատության հրապարակում էին խորհրդային քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանը, Վարդան Հարությունյանը, Մերուժանը, Ազատ Արշակյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728