Լրահոս
Օրվա լրահոսը

Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Փետրվար 06,2014 11:59

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ։

***

Ներսես Տեր-Վարդանյան

 Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

17 հունիսի 1981 թ., ք. Երևան

 

Կրթություն
1997-2001 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ,

2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, մագիստրատուրա

2003-2006 թթ. – ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտուրա

2011 թ. – Թաֆթս համալսարան, Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց (Բոստոն, ԱՄՆ), Հանրային կառավարման և հանրային քաղաքականության վերապատրաստման դասընթաց

Աշխատանքային գործունեություն

1999-2003 թթ. – Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպություն, «Մշակույթների երկխոսություն» տեղեկատվական կենտրոնի ղեկավար, միջազգային ծրագրերի համակարգող

2010-2013 թթ. – ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ (ՀՀՄՀ) հայաստանյան ծրագրերի համակարգող, փորձագետ-խորհրդատու

2006-2014 թթ. – ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական

2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Պատմական գիտությունների թեկնածու է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ տարբեր գիտական պարբերականներում: Մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, ինչպես նաև Կահիրեի պետական համալսարանի և Բրիտանական խորհրդի դասընթացներին: Տիրապետում է անգլերենի ռուսերենի, գերմաներենի:

2005-2008 թթ. եղել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, 2013 թ. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ընդհանուր պատմության ամբիոնի դասախոս, 2004 թ. մինչ օրս «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվ. հին ձեռագրերի  գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող է:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728