Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ավելի ազատ ենք, քան ՌԴ-ն». «Ա1+» (տեսանյութ)

Փետրվար 06,2014 12:27

Մեր իշխանությունն էլ ռուսականի նման հանգիստ չի լսի այն հարցը, թե կարելի՞ է հանուն Հայաստանի բարեկեցության Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։

Բայց դա չի նշանակում, որ հայ լրագրողը չի կարող նման հարց հնչեցնել: Ռուսաստանում Լենինգրադի բնակիչների փրկության համար քաղաքը ֆաշիստներին հանձնելու հավանականության մասին հարցը հունից հանել է Ռուսաստանի իշխանություններին, նրանք եթերազրկում են այդ հարցը հնչեցրած «Դոժդ» հեռուստաընկերությանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասում է. «Խոսքի ազատության ոլորտում ԶԼՄ-ների գործունեության ոլորտում մեզ մոտ շատ ավելի լավ է, քան նույն Ռուսաստանում, չեմ խոսում Բելառուսի մասին, Ղազախստանի մասին»:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ներկայացուցիչ Մանանա Ասլամազյանը երկար տարիներ աշխատել է ռուսական մեդիադաշտում: Ասում է, որ «Դոժդը», միգուցե էթիկապես ճիշտ չի ձեւակերպել հարցը, բայց ռուսական իշխանությունները վաղուց էին երազում ազատվել նրանից. «Ժուռնալիստը պարտավոր է տալ սուր հարցեր, որովհետեւ սուր հարցը թույլ է տալիս հասկանալ մարդու վերաբերմունքը»։

Տիկին Ասլամազյանը «Դոժդի» եթերազրկումը համարում է քաղաքական քայլ, ռուսական օրենսդրությունը չունի ըմբոստ հեռուստաընկերության հետ հարաբերվելու այլ մեխանիզմ. «Օրենքների միջոցով ինֆորմացիան վերահսկելու պետության ջանքերի վրա ազդում է մի քանի գործոն` քաղաքացիական հասարակությունը, տեխնոլոգիաների զարգացումը, բիզնեսը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728