Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր փոխոստիկանապետ ու քննչականի պետ Շիրակի մարզում

Փետրվար 06,2014 13:35

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի ու նրա ընկերների կողմից Սամվել Բալասանյանի տան մոտ կատարած խուլիգանությունից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշակի կադրային փոփոխություններ կատարեց Շիրակի մարզի ոստիկանության համակարգում: Նա Կարեն Բաբակեխյանի հետ համատեղ պաշտոնազրկեց նաև երկարամյա ոստիկան, Շիրակի մարզի փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանին` նրան կադրերի ռեզերվ ուղարկելով ու նրա փոխարեն պաշտոնի նշանակելով Տիգրան Գալստյանին:

Նա, տեղի ոստիկանների ներկայացմամբ, եղել է Արարատի մարզի փոխոստիկանապետ, հետո նրան ուղարկել են կադրերի ռեզերվ, այնուհետ զբաղեցրել է Վարդենիսի ոստիկանության բաժնի պետի պաշտոնը, այնուհետ նորից է հայտնվել կադրերի ռեզերվում: Ժամանակին համատեղ աշխատելով Շիրակի մարզի ներկայիս ոստիկանապետ Վարդան Նադարյանի հետ, վերջինիս երաշխավորությամբ այժմ էլ նշանակվել է նրա տեղակալ:

Նախորդ օրը կեսօրին Վարդան Նադարյանը Գյումրու ոստիկանության Մուշ բաժնում ներկայացրել է նոր փոխոստիկանապետին:

Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով Շիրակի մարզի քննչական բաժնի պետ է նշանակվել Սամվել Սիմոնյանը, ով քննչական բաժնի աշխատակիցների ասելով, նույնպես Երևանից է, սկզբում աշխատել է Մասիսի քննչական բաժնում, ապա եղել է Արարատի քննչական պետի տեղակալ: Վերջինս մոտ 40 տարեկան է, թե ինչքան կդիմանա նա այս մարզում, դժվար է կանխագուշակել, քանի որ մայրաքաղաքից Գյումրիում աշխատող բոլոր պետերը տարբեր պատճառներով մեկ տարին չեն բոլորում:Վերջիններս, ինչպես կատակում են գյումրեցիները, մարմնով Գյումրիում են, հոգով` մայրաքաղաքում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728