Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆինանսական բուրգի» գործով դատաքննությունը հետաձգվեց

Փետրվար 06,2014 13:43

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան չէր ներկայացել ամբաստանյալ, արտարժույթի առուվաճառքով զբաղվող Արթուր Անդրեասյանի պաշտպանը՝ Համազասպուհի Գրիգորյանը: Նա մասնակցում էր Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված միջոցառմանը եւ այդ մասին տեղյակ էր պահել դատարանին:

Դատարան չէին ներկայացել նաեւ բարձրաստիճան ոստիկանները, որոնք տուժող են ճանաչվել այս գործով:

Իսկ դատարան բերված Արթուր Անդրեասյանը նկատելիորեն վատառողջ էր եւ դժվար էր տեղաշարժվում:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու ժամանակ, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանության գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու, շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Քրեական գործով ձեռք են բերվել տեղեկություններ, որ 2013թ. մարտի 24-ին Արթուր Անդրեասյանն իր պարտքատերերին ցույց է տվել մի ցուցակ ու պատմել, որ ցուցակում նշված Արմեն Նազարյանից վերցրել է 120. 000 ԱՄՆ դոլար, Կարեն Մանուկյանից` 100.000 ԱՄՆ դոլար՝ 3%-ով , Սարգիս Սարգսյանից ` 200.000 ԱՄՆ դոլար` 8 %-ով, Ռուբեն Բաբակեխյանից` 400.000 ԱՄՆ դոլար` 4%-ով, Դոնարա Նազարյանից` 50.000 ԱՄՆ դոլար` 4%-ով :

Դատական նիստը նշանակվեց փետրվարի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728