Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է հապաղում քառյակը. «Հայոց աշխարհ»

Փետրվար 15,2014 10:36
hayoc ashxarh

Ահա արդեն որերորդ օրն է՝ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խորհրդարանական ուժերը շարունակում են քննարկել վարչապետի հրաժարականի վերաբերյալ պահանջի նպատակահարմարությունը։
Նրանց հետեւից վազող լրագրողներին ոչ մի կերպ չի հաջողվում փոքրիշատե ըմբռնելի պարզաբանումներ ստանալ։ Խնդիրը, ասում են լրագրողներին, հասարակներից չէ, հընթացս չես լուծի, դրա համար ժամանակ ու համատեղ ջանքեր են հարկավոր։ Խնդիրը բա՞րդ է։ Բարդ է։ Հակասակա՞ն է։ Հակասական է։ Ահա ուրեմն լուծել էլ հարկավոր է առանց շտապելու՝ հարաբերությունների նոր որակի անցնելուն զուգընթաց։
Ինչո՞ւ այնուամենայնիվ քառյակը չի կարողանում կողմնորոշվել ու որոշում ընդունել վարչապետին անվստահություն հայտնելու կամ չհայտնելու հարցում։
Հիմնական պատճառը, կարծում ենք, այն է, որ այստեղ նախապատվությունը տալիս են դիստրիբյուտիվ, այսինքն՝ ժողովրդավարական առաջնորդությանը։ Այսօրինակ առաջնորդության հաջող օրինակ են ցույց տալիս, ի դեպ, Եթովպիայի սավաննաներում ապրող բաբուին-համադրիլները։ Նրանք մեծ խմբերով քնում են ժայռերի վրա, իսկ օրվա ընթացքում սնվում բաց տարածքներում ավելի փոքրիկ խմբերով։
Գերմանացի կենսաբան Հանս Կումերը մի առիթով նկարագրել է ժողովրդավարության օրինակը գործողության մեջ, երբ առավոտյան խումբը սկսում է սնվելու վայրը որոշելու բարդ գործընթացը։ Մեկ առանձնյակ մի քանի մետր առաջ է գալիս, այնուհետ կանգ առնում, նայելով նախընտրելի ուղղությամբ, հետո նստում գետնին։ Երբեմն խմբի մի քանի առանձնյակ գնում նրա հետեւից, այդժամ ողջ խումբը շարժվում է այդ ուղղությամբ։
Այլ դեպքերում ոչ ոք նրա հետեւից չի գնում, անհատին ստիպում են ենթարկվել խմբին, իսկ «գին առաջարկելու» գործընթացը սկսվում է նորից։ Ըստ որում՝ երկու կամ երեք բաբուիններ սկսում են մրցակցել առաջնորդության համար։
Դիստրիբյուտիվ առաջնորդության մեկ այլ օրինակ է զեբրերի պահվածքը։ Երբ խումբը շարժվում է դեպի ջրամբար, առաջնորդում է արուն, բայց երբ խումբը հեռանում է ջրամբարից, սկսում է առաջնորդել դոմինանտ էգը, իսկ արուն շարժվում է երամակի պոչից։
Կիսովի առաջնորդության այս օրինակը ապահովում է այնպիսի կացություն, որ արուն միշտ գտնվում է ջրամբարի եւ խմբի միջեւ, իսկ քանի որ ջրամբարը գիշատիչների կենտրոնացման գլխավոր վայրն է, ապա այդպիսով արուի պահվածքը նպաստում է խմբի գոյատեւմանը։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե երբ գերակշռում են անորոշությունն ու բարդությունը, դիստրիբյուտիվ առաջնորդությունն ի վերջո ավելի լավ է գործում, քան բռնապետական առաջնորդությունը։ Այդ իրավիճակում տեղեկատվություն տրամադրում են խմբի բոլոր անդամները, եւ այդժամ որոշումն ընդունվում է միջինն ընտրելու միջոցով կամ մեծամասնության կարծիքն արտահայտող կոնսենսուսի հիման վրա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728