Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանին էլ ընդգրկեցին ԵԿՄ (Տեսանյութ)

Փետրվար 15,2014 14:55

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր ԵԿՄ համագումարին էր մասնակցում: Հարցին, թե դուք էլ ե ՞ք երկրապահ կամավորականների միության անդամ, պատգամավորը դրական պատասխանեց: Հարցին՝ մասնակցե՞լ եք պատերազմին, պարոն Ալեքսանյանը՝ժպտալով հեռացավ:

Նա ի դեպ, քիչ առաջ ընտրվեց ԵԿՄ վարչության եւ վերստուգիչ հանձնաժողովի անդամ: Նույն հանձնաժողովի անդամ է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Իսկ ԵԿՄ վարչության նախագահ միաձայն ընտրվեց Մանվել Գրիգորյանը:

«Մի բան ասեմ՝ լրագրողներին: Ահագին մարդ հարցեր ունի, երկրապահը չի կարող մի քանի մասի լինել, երկրապահը աշխարհի որ մասում էլ լինի, երկրապահ է, չեն կարող միասնական չլինել: Ով փորձի շատ քանդի, ինքը կփտի: Մեր երկրի փրկությունը միասնության մեջ է, անկախ նրանից լավ վատ մարդկանցով, կյանքով տարածաշրջանով, սա է մեր բախտը: Հլը երեսուն տարի պետք է ծառայեմ, պարոն նախագահ, չասեն հիվանդ է, էս է, էն է , երեսուն տարի»:

Հետո կատակեց. «պարոն Աբրահամյան, տեսաք ԱԺ-ում 138  են, մենք՝ 128, մյուսին պետք է հավասարեցնենք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ինչ խայտառակություն։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728