Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարզերում կստեղծվեն 911 ծառայություններ». Նիկոլայ Գրիգորյան

Փետրվար 17,2014 13:53

«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում 2013 թ.-ի ընթացքում նախորդ տարվա հետ համեմատած դեպքերն ավելացել են 493-ով , իսկ զոհերի թիվը աճել է 61-ով: Դրանք հիմնականում տեխնածին դեպքերն են, ՃՊ պատահարները: Ինչքան էլ ցավալի է, բայց դրանց 39.6%-ը սոցիալ-կենցաղային են»,-այսօր «Հենարան» ակումբում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը, որը նաև ներկայացրեց ԱԻՆ 2014թ.-ի գերակա խնդիրները և ներկա իրավիճակը, ինչպես նաև կխոսվի տարածաշրջանում և ՀՀ-ում առկա սեյսմիկ ակտիվության մասին:

«Մեր սեյսմիկ իրավիճակը գտնվում է նախարարի ամենօրյա ուշադրության կենտրոնում: Շատ միջազգային կառույցներ են ներգրավվում Գառնիի դիտակայանը միջազգային խոշոր գիտական կենտրոն դարձնելու գործում: Այնտեղ է տեղադրված աշխարհում եզակի դեֆորմոգրաֆը, որը ցույց է տալիս երկրի շարժը երկրաշարժից առաջ, ինչպես նաև կա թեքաչափ, որը ևս եզակի է: Այս ամենը հիմա թվայնացվում է: Մեր երկրում կան 150 սեյսմիկ կայաններ և այսօր դրանց մեծ մասը մաշված են և շատ միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքներ են կատարվում՝ ստեղծելու սեյսմիկ ժամանակակից կայանների համակարգ, որը թույլ կտա մոտենալ կարճաժամկետ կանխատեսումներին»,- ասաց Նիկոլայ Գրիգորյանը:

Նա նաև խոսեց ԱԻՆ-ի այս տարվա կարևորագույն ուղղությունների մասին. «Այսօր ԱԻՆ-ի կարևորագույն ուղղություններն են ճգնաժամային կառավարման կենտրոնների ստեղծումը մարզերում, 911 ծառայության բարելավումը, 911 ծառայությունների ստեղծումը մարզերում: Կառավարության որոշմամբ նախարարությանն են հատկացվել Ստեփանավանի և Կապանի օդանավակայանները և մեր կարևորագույն խնդիրն է լինելու այս երկու օդանավակայանների վերագործարկումը և փոքր ավիացիայի ստեղծումը: Այդ ավիացիան մեր հանրապետությունում կիրականացնի, ինչպես որոնողափրկարարական աշխատանքներ, այլև անտառային հրդեհների ժամանակ հրդեհաշիջման աշխատանքներ: Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ ձեռնարկվում են քայլեր, որ այն օգտագործվի նաև հակակարկտային պայքարի դեմ: Այս տարի մեզ համար կարևոր ուղղություն է լինելու հայ-ռուսական փրկարարական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը: Ռուսաստանի կողմից կներդրվի մոտ 12 մլն դոլարին համարժեք տարբեր տեսակի մեքենաներ, սարքավորումներ և ուղղաթիռ: Հիմա Բալահովտում հսկայածավալ աշխատանքներ ենք տանում՝ փրկարարական արձագանքման միջազգային մարդասիրական կենտրոն ստեղծելու համար, որը ոչ միայն կկարողանա արձագանքել մեզ՝ հայերիս, այլև մեր հարևան երկրներին ամենաբարձր փրկարարական օգնություն ապահովող, շվեյցարական «Ինսառակ» կազմակերպության աջակցությամբ, Սյունիքում, Շիրակում և Երևանում ստեղծվում են փրկարարական ջոկատներ»:
Քրիստինե ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728