Լրահոս
Օրվա լրահոսը

«Ատկատների» գործով՝ դատարանը կապահովի քաղաքաշինության նախկին նախարարի ներկայությունը. Pastinfo.am

Փետրվար 18,2014 18:16

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում շարունակվում է Ազգային գրադարանում և այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների, այսպես կոչված, «ատկատների» գործով դատաքննությունը:    Գործով դատաքննությունն ընդմիջվել էր նախագահող դատավոր Մխիթար Պապոյանի՝ այլ դատարանում աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ այժմ գործը քննվում է դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Այսօրվա դատական նիստում հարցաքննված վկա, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Անուշավան Այվազյանը հայտնեց, որ Ազգային գրադարանի  հիմնանորոգման ընթացքում հայտնաբերված չարաշահումների հետ կապված իրականացվել են ակնադիտարկումներ՝ ստուգելու համար կատարված շինարարական աշխատանքների համապատասխանությունը ծավալաթերթում նկարագրվածին՝ ծավալային ու որակական առումով:   Արդյունքում՝ ակնհայտ է եղել անհամապատասխանություն լամինատի, ինչպես նաև  անհամապատասխանություններ են արձանագրվել նաև՝ դռների ու պատուհանների, կերամիկական սալիկների, կախովի առաստաղների  հետ կապված:

Հարցաքննված վկա Նարինե Օհանյանը հաստատեց, որ իր անվամբ շինարարությամբ զբաղվող ընկերություն է գրանցվել, ինքը ձևական է եղել «Ն. Մ. Օհանյան» ՍՊ ընկերության հիմնադիրն ու տնօրենը, անհրաժեշտության դեպքում՝ ստորագրել ինչ-ինչ փաստաթղթեր: Ընկերությունն իրականում, ըստ նրա, պատկանել է  Հայկազ Էլոյանին: Ապա ավելի ուշ՝ իր խնդրանքով, տեղի է ունեցել հիմնադրի ու տնօրենի փոփոխություն:

Դատարանն այսօր որոշեց մինչև հաջորդ դատական նիստը ևս մեկ անգամ ծանուցել գործով երկու վկաների, այդ թվում՝ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին:

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728