Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ Սևան-Դիլիջան ճանապարհին. կա տուժած

Փետրվար 23,2014 13:05

Meteo.am. Փետրվարի 23-ին, ժամը 07.59-ին ահազանգ է ստացվել, որ «Մ4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածում՝ առաջին ոլորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ   «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան հատվածում (14-րդ կմ) բախվել են «ԳԱԶել» մակնիշի 15 ՕՕ 943 պետհամարանիշի և «ԲՄՎ» մակնիշի 10 ՏՏ 167 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով մասամբ այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով, իսկ ուղևոր՝ 1969 թ. ծնված Ռ. Ղ.-ն տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728