Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. ԵԱՀԿ զինծառայողները Ղրիմ չեն կարողանում մտնել. Ուկրաինայի ԱԳՆ

Մարտ 06,2014 17:13

Ուկրաինա ուղարկված ԵԱՀԿ զինծառայողների պատվիրակությունը Ղրիմի ճանապարհին է, սակայն, նրանք չեն կարողանում մտնել թերակղզի, ուկրաինական «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունից:

«Նրանք Ղրիմի ճանապարհին են, նրանց կանգնեցրել են համազգեստով մարդիկ և այժմ բանակցություններ են տարվում», – մարտի 6-ին ԱԳՆ-ից հայտնել է Եվգենի Պերեբիյնիսը:

«Ինտերֆաքս»-ը հիշեցնում է, որ մարտի 5-ից մինչև 12-ը Ուկրաինա է մեկնել 21 երկրներից (ԵԱՀԿ տարածած հաղորդագրությամբ 18) 40 հոգուց (Ըստ ԵԱՀԿ` 35 հոգուց) բաղկացած ԵԱՀԿ դիտորդական խումբ:

Նախատեսված է, որ խումբը պետք է այցելի Ուկրաինայի զորամիավորումներ ու Ղրիմի ռուսական բազաներ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31