Լրահոս
Օրվա լրահոսը

Ղրիմի վարչապետը դիմել է Պետդումայի պատգամավորներին

Մարտ 19,2014 16:56

РИА Новости-ին  հայտնում է, որ Ղրիմի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Ռուսաստանի իշխանություններին կոչ Է արել միավորել իրենց ջանքերն Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակչությանը պաշտպանելու համար:

Սերգեյ Ակսյոնովն այսօր Մոսկվայում Պետդումայի պատգամավորների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, թե այն հայրենասիրական վերելքը, որն այսօր առկա է Ղրիմում եւ Ռուսաստանում, ինքն այն տեսել է իրենց՝ բոլորի մոտ, անկախ կուսակցություններից եւ քաղաքական հայացքներից: Նա վստահեցրել է՝ «Հայրենասիրական վերելքը պետք Է տարածվի Ուկրաինայի հարավ-արեւելքի վրա, որտեղ մարդիկ սպասում են մեր աջակցությանը: Ես վստահ եմ, որ մենք մեր հայրենասիրական զգացմունքները կպահպանենք Ուկրաինայի հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ եւ նրանց կողքին կլինենք նրանց համար այս դժվարին պահին: Վստահ եմ, որ Ռուսաստանը կկարողանա Ուկրաինայի հարավ-արեւելքում պաշտպանել իր հայրենակիցներին»:

Սերգեյ Ակսյոնովը Պետդումայի պատգամավորների մոտ հանդես է եկել հայտարարությամբ ու ասել է, թե առաջարկում է այս հարցով միավորել ջանքերը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31