Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը վերաբերող հարցեր

Մարտ 27,2014 18:57

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել պաշտպանության ոլորտում Հյուսիսատլանտյան Դաշինքի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության առկա ոլորտների և հեռանկարների վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է հայ խաղաղապահների ներդրումը միջազգային կայունությանն ու անվտանգությանն ուղղված առաքելություններում:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի դիրքորոշումները՝ ընդգծելով շփման գծում կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը:

 

ՀՀ Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31