Լրահոս
Օրվա լրահոսը

Տուժողները՝ Վարդան Պետրոսյանին. «Ջախջախել պրծել ես» (Ֆոտոշարք)

Ապրիլ 04,2014 15:30

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց դերասան Վարդան Պետրոսյանի դեմ  հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այսօր Վարդան Պետրոսյանը դատարան էր ներկայացել իր մի փաստաբանով՝ Նիկոլայ Բաղդասարյան, իսկ Ֆրանսիայի փաստաբանների պալատի երկու փաստաբանները դատարան չէին ներկայացել, փոխարենը, մեր տեղեկություններով, դատարան էր ներկայացել թարգմանիչը, որին դեռ ինքնաբացարկ չի հայտնվել եւ նա մասնակցում է դատական նիստին: 

Նախորդ դատական նիստին՝ մարտի 28-ին, Նիկոլայ Բաղդասարյանը հանդես էր եկել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ: Դատարանը որոշմամբ մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, եւ այսօր  պաշտպանը հանդես եկավ ինքնաբացարկի միջնորդության լրացմամբ: Նա հայտնեց, որ դատարանի 3 էջից բաղկացած որոշման մեջ 2 էջը վերաբերում է իր միջնորդությանը, իսկ մեկ էջն էլ   իր բովանդակությամբ տարբերվում է արված միջնորդության պահանջից:

Նա դատարանին մեղադրեց, որ դատարանին լիազորություն չի վերապահված խափանման միջոցը փոխելու համար եւ որ դատարանը չի նշել այն նորմերը, որի մասին ակնարկել էր իր որոշման մեջ:

Պաշտպանը նաեւ դատարանին ասաց, թե դատարանը պետք է վկայակոչեր այն հիմքերը, որոնք իրավունք են տալիս մարդուն կալանավորել, այլապես սահմանադրական նորմը՝ անձի անձեռնմխելիության, կորցնում է իր նշանակությունը: Սակայն դատավորն  ասաց, թե չի պատրաստվում պատասխանել փաստաբանի «յուրօրինակ մեկնաբանությանը»:

Վարդան Պետրոսյանը միացավ փաստաբանի ինքնաբացարկի միջնորդության լրացմանը, եւ երբ ասաց, թե իր փաստաբանը ջախջախիչ փաստարկներ է բերել մեղադրանքի կողմին նախնական կալանքի ժամանակ, այդ ժամանակ տուժողների կողմից  լսվեց. «Ջախջախել պրծել ես»:

Ի դեպ, այսօր դատարանում են բոլոր տուժողները՝ Արթուր, Հայկ, Էմմա, Տաթեւիկ Հակոբյանները, Նաիրա Հայրապետյանը, Աննա Կարապետյանը: Տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Բալոյանը առարկեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը: Նա անդրադարձավ   մարտի 12-ի անդրանիկ դատական նիստին, որն, ըստ նրա, հետաձգվել էր Նիկոլայ Բաղդասարյանի՝ դատարան չներկայանալու պատճառով:

Ի դեպ, տուժողների ներկայացուցիչը հղում արեց «Դատալեքս» տեղեկատվական համակարգին, ասաց, որ ժամը 13.15-ին Շենգավիթ համայնքի  դատարանում նիստը ավարտվել է այդ ժամին եւ որ փաստաբանը հնարավորություն է ունեցել  մասնակցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստին:

Vardan_Petrosyan_04-96 Vardan_Petrosyan_04-7 Vardan_Petrosyan_04-8

Նա անդրադարձավ նաեւ իր եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեռախոսային զրույցին (անձնական), մի դեպքում ասելով, որ ճիշտ չեմ համարում մասնավոր դաշտ տեղափոխելը, սակայն հայտնեց, որ պաշտպանը չի ասել, թե չի ներկայանալու դատարան, ինչպես որ ներկայացրել է Նիկոլայ Բաղդասարյանը: Ասաց, որ իրենց միջեւ չի եղել խոսակցություն, թե պաշտպանը խնդրել է տուժողներին չբերի դատարան, ֆիզիկական, բարոյական ցավ չպատճառվի նրանց, այլ որ տուժողները գալիս են դատարան՝ ծանուցմամբ:

 

Տուժողների երկրորդ ներկայացուցիչ Շուշան Թովմասյանը եւս միացավ միջնորդությունը մերժելուն եւ դատավոր Վաղինակ Մկրտչյանը անցել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

 

Vardan_Petrosyan_04-4 Vardan_Petrosyan_04-3 Vardan_Petrosyan_04-2 Vardan_Petrosyan_04-5

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930