Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների մասնակցությամբ ակցիա՝ ի պաշտպանություն քեսաբահայերի

Ապրիլ 06,2014 14:47

1014079_10202434920246589_6154022443003707648_n 1979567_10202434920126586_3414512113143614324_nԵրեկ «Civic Participation Development Center»    ՀԿ-ն,  նախագահ՝ Մերի Մարգարյանի գլխավորությամբ, Նոր  Խարբերդ համայնքում կազմակերպել էր  ակցիա՝  ի պաշտպանություն  Քեսաբի հայությանը և  քրիստոնյա  ժողովրդին: Ակցիան  յուրահատուկ և տարբերվող  էր  իր  տեսակով,  քանի  որ  մասնակիցները  երեխաներն  էին, իսկ  ամենափոքրիկ  մասանկիցը մեկուկես տարեկան Նարեկն էր: Մասնակից  բոլոր  երեխաները իրենց  ողջ  ապրումները  և  հույզերը, խաղաղության  կոչերը  փոխանցեցին  թղթին՝ պատկերազարդելով խորհրդանշական նկարներով: Զարմանալի  էր,  բայց  անգամ  այդ  փոքրիկ  երեխաները  գիտեին  Քեսաբի դեպքերի  մասին  գրեթե  ամեն  ինչ,  նրանք  հետևում են  և  կոչ  անում  ամբողջ  աշխարհին վերջ  տալ  պատերազմներին, չարությանը, անհադուրժողականությանը և  խնդրում  համայն մարդկությանը  լինել  բարի: Ահա սրանք  էին  այն  մտքերը,  որոնք  արտաբերում  էին  երեխաները  և  անթաքույց  սրտի  խորքում  երազում,  որ  աշխարհում այլևս պատերազմներ  չլինեն:10168117_10202434922966657_4713709514977532317_n 10013352_10202434920006583_1420172580305814251_n

«Կարծում  եմ՝  յուրաքանչյուր  երեխայի  մեջ  պետք  է դեռ  փոքր տարիքից   սերմանել բարություն, խաղաղություն,  մարդասիրություն, լավատեսություն,  չէ՞  որ  երեխաներն  բոլորիս  համար այն  թանկ և խոցելի էակներն  են,  ովքեր  ունեն  մեր  պաշտպանության  կարիքը և  միևնույն  ժամանակ մենք  ինքներս  պարտավոր  ենք  նրանց  մեջ  բարձրացնել  այն  գիտակցումը,  որ  բոլորն  ունեն  խաղաղ  ապրելու, կրթվելու, երջանիկ  լինելու  և  մի շարք  այլ  հատկանշական  անքակտելի իրավուքներ: Կոչ  եմ անում  բոլորին, լինի դա  ընտանիքում, դպրոցում թե  Ձեր շրջապատում,  միշտ  երեխաներին   դաստիարակեք  բարության  և  հումանիստական  որակներով»,-  ասաց  CPDC  ՀԿ-ի  նախագահ՝ Մերի  Մարգարյանը:

 «Civic Participation Development Center»    ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930