Լրահոս
Օրվա լրահոսը

«Մերոնք դրսում»-4. Մովսիսյանը և Մխիթարյանը՝ մեկական գոլի հեղինակ. ffa.am

Ապրիլ 14,2014 13:08

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Սպարտակին» «Կռիլյա Սովետովի» հետ խաղում, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Բավարիա»-«Բորուսիա» խաղում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 78-րդ րոպեին:

Արտակ ԵդիգարյանԼիտվայի առաջնություն, «Դայնավա»-«Ժալգիրիս»՝ 0:8, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովան»՝ 3:1, չի խաղացել վնասվածքի պատճառով:

Արթուր Եդիգարյան,  Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Տարազ»՝3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Անժի»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Սևաստոպոլ»՝3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման  դուրս եկել 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բավարիա» – «Բորուսիա» Դորտմունդ` 0:3, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:
Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:
Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 67-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե դարձել է գոլի հեղինակ:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր:

 ffa.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930