«Հենակետ». Թուրքիան 2027 թվականին նախատեսում է շուրջ 70 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներին։
Թուրքիան շարունակում է մեծացնել ռազմական ծախսերը՝ 2027 թվականի համար նախատեսելով սպառազինության, զինամթերքի, ռազմական համակարգերի և պաշտպանական նշանակության այլ սարքավորումների ձեռքբերման ֆինանսավորման 229% աճ։
Ըստ հրապարակված տվյալների՝ երկրի պաշտպանության և անվտանգության ոլորտներին ընդհանուր առմամբ նախատեսվում է հատկացնել շուրջ 3,454 տրիլիոն թուրքական լիրա կամ մոտ 69,6 միլիարդ ԱՄՆ դոլար։
Նախատեսվող միջոցները բաշխվելու են հետևյալ կերպ՝ պաշտպանության ոլորտ՝ շուրջ 44,5 միլիարդ դոլար, ներքին անվտանգության ոլորտ՝ շուրջ 25,2 միլիարդ դոլար։
Կարդացեք նաև
Պաշտպանության և անվտանգության ընդհանուր ծախսերը կկազմեն Թուրքիայի պետական բյուջեի 12,7%-ը։
Այսպիսով, Անկարան նախատեսում է զգալիորեն ընդլայնել ռազմական գնումների ֆինանսավորումը՝ շարունակելով պաշտպանական կարողությունների զարգացմանն ուղղված քաղաքականությունը։
Ներկայացված ցուցանիշները դեռ բյուջետային նախագծի մաս են և ենթակա են խորհրդարանի հաստատմանը։



















































