«Բնապահպանի ձայնին պաշտպանություն», «գյուղացու ձայնին պաշտպանություն», «լրագրողի ձայնին պաշտպանություն», «ակտիվիստի ձայնին պաշտպանություն»․ այս կարգախոսներով քիչ առաջ Ազատության հրապարակից մեկնարկեց «Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հանրային ակցիան՝ «Հանրային ձայնի երաշխիք» արշավի շրջանակում։

A public action organized by the eco-activist movement “Union of Green Councils” as part of the “Guarantee of Public Voice” campaign begins at Freedom Square in Yerevan. Yerevan, Armenia
Մինչ Երևանում COP17-ի շրջանակում քննարկվում են կենսաբազմազանության պահպանության միջազգային պարտավորությունները, Հայաստանի տարբեր համայնքներից, այդ թվում՝ բնապահպանական խնդիրներից անմիջականորեն ազդակիր համայնքներից, էկոակտիվիստները դուրս են եկել փողոց՝ պահանջելու իրավական երաշխիքներ հանրային շահը պաշտպանող քաղաքացիների համար։ Շարժումը միավորում է Հայաստանի տարբեր համայնքների բնապահպանների և ակտիվիստների, որոնք իրենց համայնքներում առնչվում են բնապահպանական խնդիրների և մասնակցում հանրային շահի պաշտպանությանն ուղղված նախաձեռնություններին։

A public action organized by the eco-activist movement “Union of Green Councils” as part of the “Guarantee of Public Voice” campaign begins at Freedom Square in Yerevan. Yerevan, Armenia
Ակցիայի հիմնական պահանջն է Հայաստանում հակա-SLAPP օրենսդրության ընդունումը, որը կապահովի հանրային մասնակցության դեմ ռազմավարական հայցերից քաղաքացիների, լրագրողների, իրավապաշտպանների և ակտիվիստների արդյունավետ պաշտպանությունը։

A public action organized by the eco-activist movement “Union of Green Councils” as part of the “Guarantee of Public Voice” campaign begins at Freedom Square in Yerevan. Yerevan, Armenia
Այս պահին նրանք քայլարշավ են իրականացնում դեպի ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղ տեղի կունենա «Կանաչ խորհուրդների դաշնության» հայտարարություն-պահանջի հրապարակային ընթերցում և հանձնում նախարարությանը։
Կարդացեք նաև

A public action organized by the eco-activist movement “Union of Green Councils” as part of the “Guarantee of Public Voice” campaign begins at Freedom Square in Yerevan. Yerevan, Armenia
Ակտիվիստները պահանջում են նախաձեռնել հակա-SLAPP օրենսդրության մշակման և ընդունման հստակ, թափանցիկ ու մասնակցային գործընթաց՝ սահմանված ժամանակացույցով։
Այնուհետև կանցկացվի երթ՝ դեպի Կանաչ գոտու տարածք, որտեղ տեղի կունենա հակա-SLAPP օրենսդրության ընդունմանն ուղղված հանրային ստորագրահավաքի մեկնարկը։ Ստորագրահավաքին հնարավոր կլինի միանալ նաև առցանց։

A public action organized by the eco-activist movement “Union of Green Councils” as part of the “Guarantee of Public Voice” campaign begins at Freedom Square in Yerevan. Yerevan, Armenia
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկոակտիվիստական շարժման հանրային ակցիան և քայլերթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































