Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ-ը հակահարված կտա թմրանյութերի վաճառքին եւ անօրինական միգրացիային

Մայիս 05,2014 15:44

Այսօր՝ մայիսի 5-ին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեղի ունեցավ «Հավաքական ինքնապաշտպանություն: Քաղաքական խնդիրներ եւ իրավական ասպեկտներ» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ, փորձագետներ եւ ՀԱՊԿ ինստիտուտի ներկայացուցիչներ:

ՀԱՊԿ երեւանյան ինստիտուտի տնօրեն Նվեր Թորոսյանը նշեց, որ պատահական չէ,որ գիտաժողովն կազմակերպվել է հենց այս օրերին եւ հենց այս տարածաշրջանում. «Այսօր օրըստօրե աճում է լարվածությունը ոչ միայն եվրոպական ուղղությամբ, այլ նաեւ միջինասիական եւ հարավկովկասյան ուղղություններով, որը համարվում է մեր եւ ՀԱՊԿ-ի հայաստանյան ուղղությունը»:

Պարոն Թորոսյանի խոսքերով՝ գիտաժողովի ընթացքում իրենք փորձում են լուծումներ գտնել եւ նոր խոսք ասել, որն է հավաքական ինքնապաշտպանությունը, եւ նաեւ բարձրացնել բոլոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ հավաքական ինքնապաշտպանություն իրականացնելիս, այնուհետեւ՝ դրանք ժողովածուի տեսքով հրատարակել դա եւ տրամադրել հասարակական-քաղաքական գործիչներին եւ հասարակության լայն շերտերին:

Igor-Panin-HAPK
Պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր, ՀԱՊԿ վերլուծական ասոցիացիայի համակարգող Իգոր Պարանինը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ գիտաժողովն արդիական է, քանի որ աշխարհում տեղի ունեցող միջոցառումները պահանջում են հավաքական ինքնապաշտպանության հավանական խնդիրների վերլուծություն. «Ակնհայտ է, որ այն խնդիրները լուծելու հետ մեկտեղ, որոնք բնորոշ են ՀԱՊԿ-ին, պետք է ստեղծվեն նաեւ զինված ուժերի խմբավորումներ՝ զինված ագրեսիայի դեպքերի համար, այսինքն՝ դա կլինի հակազդեցություն թմրանյութերի վաճառքին, անօրինական միգրացիային: Սակայն դրանց թևերը շարունակում են ավելանալ»:
Իգոր Պանինի կարծիքով՝ այդ խնդիրները կապված են տեղեկատվական ոլորտի հետ, եւ այդ պատճառով հունիսի վերջին Մոսկվայում հատուկ միջոցառում կանցկացվի, որտեղ կքննարկվեն տեղեկատվական ոլորտի բոլոր խնդիրները. «Մերձավոր Արեւելքում, Ուկրաինայում կատարվածները վկայում են, որ սոցիալական ցանցերն ու բլոգային ոլորտը հաճախ օգտագործվում են քաղաքական իրավիճակի ապակայունացման համար: Իհարկե՛, մենք չենք կարող մի կողմում մնալ եւ կմշակենք հակահարվածի մեր տեխնոլոգիաները»:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը ցանկանում է համագործակցել երիտասարդների հետ եւ հասկանալ նրանց խնդիրները, եւ այդ պատճառով տարբեր համալսարանների ռեկտորների հետ զրույցներ են անցկացվել: Այդ զրույցներից պարզ է դարձել, որ խնդիրներ կան ոչ միայն տեղեկատվական անվտանգության, այլ նաեւ կան հոգեւոր արժեքների անվտանգության ոլորտներում. «Իհարկե՛, մի կողմից դա այդքան էլ ռազմաքաղաքական կազմակերպության խնդիրը չէ, բայց մյուս կողմից մենք չենք կարող չարձագանքել երիտասարդներին ուղղված կտրուկ սպառնալիքներին, որը տեսանք Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում կատարված դեպքերի ընթացքում՝ երիտասարդները օգտագործվում էին որպես հեղաշրջումների գործիքներից մեկը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031