Լրահոս
Օրվա լրահոսը

Հակակարկտային կայաններն իրականացրել են կրակոցներ

Մայիս 13,2014 10:45

Տեղեկատվություն մայիսի 12-ին կարկտավտանգ ամպերի վերացման ուղղությամբ իրականացված գործողությունների վերաբերյալ

Մայիսի 12-ին, ժամը 14.54-ից 23.50-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային թվով 84 կայաններից Լոռու մարզի Մեդովկա, Կուրթան, Դսեղ, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ, Կողես գյուղերում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Նորամարգ, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Լուսառատ, Փոքր Վեդի, Տափերական, Շահումյան, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ գյուղերում, Արագածոտնի մարզի Արտաշավան, Օհանավան, Կարբի գյուղերում իրականացվել է 15874 կրակոց:

Ժամը 23.20-ից մինչև 23.50-ը Արագած լեռան լանջին տեղացել է մանրակարկուտ:

Տավուշի մարզի Նավուր գյուղում, Գեղարքունիքի մարզի Զովաբերդ և Կաքավաձոր համայնքներում, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և Աղիտու, Նորավան գյուղերում տեղացել է կարկուտ, հնարավոր են թույլ վնասներ:

Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031