Լրահոս
Օրվա լրահոսը

Բրուցելոզի դեպքեր Գեղաշենում

Մայիս 20,2014 12:41

Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում արձանագրվել են խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր:

Տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն, ինչպես նաև իրականացվել են մի շարք համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ։

Բնակչության շրջանում, հատկապես թիրախային տնտեսություններում և վարակված կենդանիների կաթը, կաթնամթերքը սննդում օգտագործած, հիվանդ կենդանիների հետ շփված 464 մարդուց արյան նմուշառումներ են կատարվել լաբորատոր (շճաբանական) հետազոտությունների համար։ Արդյունքում հայտնաբերվել է 17 հիվանդ, որոնց բուժումը կազմակերպվել է։ Միաժամանակ համայնքի ազգաբնակչության շրջանում սահմանվել է բժշկական հսկողություն, բնակչությանը տրամադրվել է ախտահանիչ նյութ` կենցաղային պարագաների ախտահանման համար։ Բնակչության լայն շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031