Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայում բացահայտ հակահայկական կեցվածք ունեցող երկու թեկնածուները թույլ էին եւ շատ քիչ ձայներ հավաքեցին

Մայիս 26,2014 18:29

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձավ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու թեկնածուներին` «Աջ սեկտոր» կոչվող ռազմական խմբավորումների ղեկավար Դմիտրի Յարոշին եւ «Սվոբոդա» Համաուկրաինական ազգայնական կուսակցության ղեկավար Օլեգ Տյագնիբոգին, որոնք բացահայտ հակահայկական կեցվածք ունեն:

«Յարոշը մի քանի շաբաթ առաջ ահաբեկում էր Հայաստանի Հանրապետությանը, որ իրենք անպայմանորեն չեն մոռանա, թե ինչպես Հայաստանը ՄԱԿ-ում Ղրիմի պահով դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ կողմ էր Ռուսաստանի դիրքորոշմանը: Իսկ երկրորդը  Ուկրաինայի իշխանություններին հորդորում էր այդ քվեարկությունից հետո Երեւանից հետ կանչել Հայաստանում Ուկրաինայի դեսպանին: Այս երկու թեկնածուները բավական թույլ էին եւ շատ քիչ ձայներ ստացան նախագահական ընտրություններում: Սա մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, թե ինքը ձեւավորելու է, այսպես ասած, համաուկրաինական իշխանություն: Այսինքն, բոլոր թեկնածուներին, որոնք քիչ թե շատ բավարար ձայներ են ստացել, առաջարկում է մաս կազմել նոր ձեւավորվող կառավարությանը եւ բոլորի համատեղ ուժերով Ուկրաինան դուրս բերել այն ճգնաժամից, որում հայտնվել է երկիրը հիմա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031