Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պատանի երկրապահները 60 միլիոն դրամ են պարտք պետությանը

Մայիս 28,2014 17:36

Երկրապահների պարտքերը կփակվեն բյուջեի պահուստային ֆոնդից

«Պատանի երկրապահ» ակումբը Կրթության եւ գիտության նախարարությանը, այս տարվա հունվարի 1-ից առ այսօր, պարտք է 60 միլիոն դրամ: Վաղը կառավարության նիստում այս մասին կհայտարարի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ըստ պարոն Աշոտյանի, պատանի երկրապահների ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել այդ 60 միլիոն դրամը:

Կառավարության որոշմամբ, պարտքի գումարը ԿԳ-ին կտրվի մաս-մաս: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մայիսի 29-ի օրակարգից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031