Լրահոս
Օրվա լրահոսը

«Նազարբաևից նեղանալ պետք չէ, նա մեր սխալը մեր դեմ օգտագործեց». հոգեբան

Մայիս 30,2014 16:50

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Աստանայում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հնչեցրած այն հայտարարությանը, թե Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանը կարող է միանալ այս միությանը ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով, այսինքն` առանց ԼՂՀ-ի` հոգեբան Աշոտ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ չպիտի մեղադրել ու նեղանալ Նազարբաևից, քանի որ մենք ենք նրան թույլ տվել այդպես խոսել:
«Նազարբաևի հայտարարությունը մեր արտաքին կոմպլիմենտար քաղաքականության դառը հետևանքն է, հստակ չենք ձևակերպում` ինչ ենք մենք ուզում: Իսկ Նազարբաևը մեր սարքած արգումենտը օգտագործեց մեր դեմ, բացատրեմ ինչու. այսօր Հայաստանի քաղաքական, պետական գործիչներից ով բերանը բացում է, հայտարարում է, թե երկու հայկական պետություն ունենք: Ի՞նչ է նշանակում հայկական երկու անկախ պետություն, մենք ենք, չէ՞, էս արհեստական խնդիրը ստեղծում, Նազարաբաևի պեսներն էլ ավելի խորը, ավելի հեռու են գնում ու կենցաղային օրինակով ասեմ` հայտարարում են` քեզ ընդունում ենք մեր միության մեջ, բայց այսուհետ արի առանց քո հորեղբոր տղայի: Մենք պիտի մեր մեջ ճշտենք` ԼՂՀ-ն մեր 12-րդ մա՞րզն է` հայրենիքի անբաժան մա՞սը, թե՞ անկախ պետություն է…

Մենք ստեղծեցինք արհեստական այս խնդիրը, ստեղծեցինք ու ընկել ենք մեր սարքած թակարդը, պետականաշինության ընթացքի մեջ սխալվել ենք: Հայտարարում ենք հայկական երկու անկախ պետություն ունենք, բա ո՞ւր մնաց մեր ազատագրական պայքարի ուղին, միասնական հայրենիք ունենալու համար թափած արյունը, մեկ ազգ, մեկ հայրենիք էինք քարոզում: Նազարբաևի պես էլ կբարձրանա ամբիոն ու իրեն թույլ կտա հայտարարելու, թե պատասխան տվեք իզոլացված տարածքի համար, դա տրամաբանական հարցադրում է, իսկ մենք վիրավորվում ենք, նեղանում ենք: Չպիտի թույլ տայինք, որ Նազարբաևի պեսը խոսեր. մեր սարքած բորշչն է սա, երբ պետք եղավ մեր բացթողումը մեր դեմ կօգտագործեն: Մենք երկու պետությունից ենք խոսում `չհասկանալով, թե այդ արտահայտության տակ ինչ ռումբ կա թաղված, հետո էլ ցնցվում ենք, երբ մեզ տհաճ բան են ասում, անմիջապես մեղադրում ենք , թե ինչու ասացին նման բան , մեղադրում ենք ուրիշներին, թե չեն գործում ի շահ մեր ազգային խնդրի: Բայց ինչի՞ պիտի գործեն ի շահ մեզ, երբ մենք ինքներս մեկ մի բան ենք ասում, մեկ` ուրիշ բան:
Երկու անկախ հայկական պետությունից ենք խոսում, փոխանակ մեկ մարմին, մեկ հոգի դարձնելուն, մեջտեղից կիսում` երկու հոգի ենք դարձնում, բա իմ թափված արյունը, իմ ազատագրած հայրենիքը, ես իմ հայրական տունը միավորված եմ ուզում տեսնել, բայց իմ ձեռքով պարիսպ եմ դնում:

Եվ հետո ես ինչու պիտի իմ համագործակցությունը միշտ կառուցեմ էն դրույթի վրա, թե բանակցող կողմը իմ առաջարկը կհրաժարվի ընդունել, էդպես մինչև ո՞ւր ենք հասնում…», -ասում է մեր զրուցակիցը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շահեն says:

    Ես զարմանում եմ,ի՞նչ գործ ունի հոգեբանը հայ-ղազախական հարաբերությունների վերլուծության հետ:Այ հիմա նոր եմ հասկանում,թե ինչու է այս երկիրը այսպիսի վիճակում:Հոգեբանը աշխարքաղաքական վերլուծություններ է անում,ավտո դզող-փչողը չգիտես ինչ է ղեկավարում…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031