Լրահոս
Օրվա լրահոսը

Քամուց վնասվել են տանիքներ

Հունիս 02,2014 17:49

Հունիսի 2-ին, ժամը 15.41-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Նարեկ գյուղի Ղարսի փողոցի թիվ 44 տան տանիքը քամու հետևանքով շրջվել է տան դիմաց՝ վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է Դ. Թ.-ի տան տանիքը (մոտ 50 քմ) ամբողջությամբ և վնասել էլ. մալուխ (մոտ 15 մ.):

***

Հունիսի 2-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ քամուց պոկվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Զ.Վարդանի թիվ 37 հասցեում գտնվող «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետևանքով պոկվել է բանկի տանիքը (մոտ 400 քմ) ամբողջությամբ:

***

Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ մայիսի 31-ին ժամը 21.10-ի սահմաններում, քամուց վնասվել է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Իսրաել Օրրի թիվ 1 փողոցի 1-ին նբանցք 6-րդ տան տանիքը և քանդվել հարակից փայտե օժանդակ կառույցը ամբողջությամբ:

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:

Պարզվել է, որ քամու հետևանքով վնասվել է Վ.Ա.-ին պատկանող տան տանիքը (մոտ 15 քմ) և հարակից փայտե օժանդակ կառույցն ամբողջությամբ (մոտ 30 քմ):

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30