Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատամարտի նվիրյալներ միավորում» է ստեղծվում, բայց ոչ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ. «Ժողովուրդ»

Հունիս 06,2014 12:11

«Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպությունը կրկին սկսել է իր գործունեությունը։ ՀԿ-ի կազմավորման աշխատանքներին մասնակցում են նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատարների կազմը։ «Ժողովուրդ»-ը զրուցել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։։

– Պարոն Եղիազարյան, Դուք եւս մասնակցում եք «Ազատամարտի նվիրյալներ միավորում» հասարակական կազմակերպության աշխատանքներին, որը ղեկավարում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուստամ Գասպարյանը։ Կառույցի կազմավորման աշխատանքներն ինչ փուլում են։

– Այդպիսի կառույց ստեղծվում է, բայց ոչ Ռուստամ Գասպարյանի գլխավորությամբ, բոլոր հրամանատարները հավաքվում են։ Բայց այժմ պայմանավորվածություն կա, որ որեւէ մեկը չբարձրաձայնի այդ մասին մինչեւ կառույցը վերջնական տեսքի կբերենք, որից հետո ամեն ինչ կդառնա հրապարակային։ Մենք շուտով հայտարարությամբ հանդես կգանք։

– Բայց արդեն հստակեցրե՞լ եք, թե կառույցն ինչ գործունեությամբ է զբաղվելու, որո՞նք են լինելու Ձեր քայլերը։ Կա՞ կոնկրետ գաղափար, որի շուրջ համախմբվել եք։

– Վերջնական որոշում չկա, որ ասեմ, թե այս գաղափարի շուրջն ենք հավաքվել։ Դեռեւս տղաները բաներ են մշակում, ամեն մեկն իր տեսակետն է հայտնում, որը վերջնական չէ։

– Նշվում է, որ կառույցի հիմնական խնդիրը լինելու է ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ նրանք փողոց են դուրս եկել իրենց օրվա հացի խնդրի համար։

– Եթե այդպիսի խնդիր դրվի՝ ես առաջինը դուրս կգամ այդ միությունից։

– Ինչո՞ւ։

– Եթե հարցը դրվի ազատամարտիկների սոցիալական խնդրի վրա, ես այդ միությանը չեմ միանալու, 100 տոկոսով եմ ասում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30