Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները պարգևատրվեցին համակարգիչներով

Հունիս 13,2014 16:07

«Dasaran.am» կրթական ծրագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համատեղ և «Նուռ քարտ» կուտակային ծրագրի աջակցությամբ 2013թ. նոյեմբերի 1 – ից ս.թ. մայիսի 23-ը իրականացրել է «Նոր սերնդի դպրոց 2014» մրցույթը, որի ամփոփումն ու հանդիսավոր մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ ս.թ. հունիսի 13-ին:

1

Միջոցառման պատվավոր հյուրերի թվում էր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և 65 դպրոցների տնօրեններ:

Նախարարն իր ողջույնի խոսքը հղեց միջոցառման մասնակիցներին` շնորհավորելով մրցույթի հաղթողներին:

Մրցանակաբաշխության արարողության բացման խոսք ասաց նաև «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը, ով հյուրերին ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից իրականացրած աշխատանքների ցանկն ու ոլորտները, հավելելով, որ վերոնշյալ մրցույթը կկրի շարունակական բնույթ՝ նպաստելով դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:

Նոր սերնդի դպրոց 2013-2014» մրցույթին մասնակցել են «Dasaran.am» կրթական ծրագրին միացած բոլոր 1363 դպրոցները, որոնցից հաղթող են ճանաչվել այն դպրոցները, որոնց ուսուցչական անձնակազմն ամենաարդյունավետն է վարում էլեկտրոնային մատյանը` ժամանակին կատարելով գնահատականների, տնային հանձնարարությունների և բացակայությունների մուտքագրումները:

Մրցույթում առաջին 65 հորիզոնականները զբաղեցրած դպրոցները Հայաստանի Հանրապետության Վարչապետի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, «Dasaran.am» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության կողմից ստացան բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` համակարգիչներ, գրադարաններ, խրախուսական նվերներ և պատվոգրեր:

Մրցույթի գլխավոր մրցանակին՝ համակարգչին, արժանացան հետևյալ 7 դպրոցները.

1. գ. Նորաբակի միջնակարգ դպրոց,
2. գ. Արտամետի միջնակարգ դպրոց,
3. ք. Վայքի վարժարան,
4. գ. Լեռնամերձի հիմնական դպրոց,
5. գ. Հայրավանքի միջնակարգ դպրոց,
6. ք. Թումանյանի միջնակարգ դպրոց,
7. գ. Զորավանի միջնակարգ դպրոց
Նշենք, որ մրցույթի առաքելությունն է բարձրացնել ՀՀ դպրոցներում ուսուցչական անձնակազմի համակարգչային գիտելիքների մակարդակը, խթանել դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումը, խրախուսել դպրոցներում «Dasaran.am» կրթական ծրագրի կողմից տրամադրված էլեկտրոնային միջավայրի լիարժեք կիրառումն, իսկ ծնողների համար ապահովել աշակերտների առաջադիմության վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունն ու թափանցիկությունը:

«Dasaran.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30