Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ իշխանությանը. «Այսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք» (Տեսանյութ)

Հունիս 19,2014 16:56

«Մեկ-մեկ լսեք նաեւ քննադատության խոսքեր ձեր հասցեին: Մեկ-մեկ կարող է մի լավ բան սովորեք»,- այսօր ԱԺ-ում «Շրջանառության հարկի մասին» օրենքի քննարկման ժամանակ իր ելույթից առաջ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ դիմելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին:

Լեւոն Զուրաբյանը բացատրեց, թե ինչու այսօր առավոտյան ոչ իշխանական ուժերը չգրանցվեցին եւ բոյկոտեցին ԱԺ նիստը. «Սա հրապարակային առիթ է այս դահլիճում սրա մասին խոսելու, որ մի քիչ իրար լավ հասկանանք: Խնդիրը հետեւյալն է՝ եթե դուք բերում եք օրենքներ, որոնք երբեք շրջանառության մեջ չեն եղել, ընդ որում՝ կոնցեպտուալ օրենքներ, տասնյակ օրենքներ՝ հազարավոր էջերով, որոնց մենք տեղեկանում ենք միայն նիստի սկզբից հետո՝ սա նշանակում է, որ դուք անարգանք եք ցուցաբերում ԱԺ-ի նկատմամբ, ընդհանրապես ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ: Սա նշանակում է, որ ձեզ դուր է գալիս իշխանությունների դիկտատորական ոճը, որ կարող է կառավարությունը ձեր կարծիքով մի տեղ լցնի մի դափոն օրենք, բերի լցնի արտահերթ նիստում ԱԺ-ում, եւ այդ օրենքներից ոչինչ չիմացող պատգամավորները զբաղվեն դրանք շտամպովկայով: Եթե դա է ձեր ոճը, կարծում եմ, օրինակ որպես մեծամասնություն, առաջինը դուք պետք է ընդվզեիք նման գործելաոճի դեմ: Բայց դուք դա չարիք: Ձեր պատվի համար էլ էր դա լավ, որ անեիք, գնայիք ինչ-որ բանակցությունների, ասեիք, որ իսկապես այն օրենքները, որոնք շրջանառության մեջ չեն եղել, հանրային քննարկում չի եղել, այդ օրենքները հանենք, քննարկենք այն օրենքները, որոնք, այնուամենայնիվ, ինչ-որ մի քննարկման գործընթաց անցել են: Բայց դուք ցույց տվեցիք ձեր դեմքը հերթական անգամ: Եվ մենք այդ դեպքում ունենք բարոյական իրավունք, նաեւ կիրառել ընդդիմության ձեռքն այս պահին դեռ եղած լծակները եւ համաչափ պատասխան տալու եղած վիճակին, նաեւ ցուցադրելու, որ մենք էլ կարող ենք ինչ-որ չափով արգելափակելու ձեր այս կամայականությունները: Ձեր այս կամայականությունների արգելափակման մեր հնարավորությունները գնալով աճելու են: Մի րոպե չկասկածեք դրա մեջ: Այսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք»,- եզրափակեց իր խոսքը Լեւոն Զուրաբյանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30