Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 27-ին Ուկրաինան կդառնա ԵՄ ասոցացված լիիրավ անդամ. Պետրո Պորոշենկո. УНИАН

Հունիս 25,2014 16:15 Share

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է, որ արդեն ուրբաթ օրը՝ հունիսի 27-ին Ուկրաինան կդառնա Եվրամիության ասոցացված լիիրավ անդամ:

«ՈւՆԻԱՆ» լրատվականի փոխանցմամբ, նախագահն այդ մասին հայտնել է տեղական ինքնակառավարման մարմինների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Պորոշենկոն հիշեցրել է, որ հունիսի 27-ին Բրյուսելում ստորագրվելու է Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրի տնտեսական մասը:

«Տեղի կունենա այն, ինչի համար մի քանի տարի համառորեն պայքարել ենք», – ասել է նա:

Համաձայնագրի քաղաքական մասը ստորագրվել է 2014թ. մարտի 21-ին:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել