Լրահոս
Օրվա լրահոսը

Վերսկսվում է Թուրքիա-ԵՄ խորհրդարանական երկխոսությունը

Հոկտեմբեր 26,2026 14:23 Share
Աջակցեք aravot.am-ին

Ermenihaber. Թուրքիան և Եվրամիությունը 2 տարվա դադարից հետո նորից նստում են բանակցային սեղանի շուրջ։ Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովի 82-րդ նիստը մեկնարկում է հոկտեմբերի 26-ին Անկարայում և կտևի 2 օր։ Նախորդ նիստը տեղի էր ունեցել 2024 թ. նոյեմբերին, իսկ 2025-ի ապրիլին նախատեսվածը հետաձգվել էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։

Հանձնաժողովում ընդգրկված է Թուրքիայի ազգային մեծ ժողովի 25 և Եվրոպական խորհրդարանի 25 պատգամավոր։ Առաջին օրը կքննարկվեն Թուրքիա-ԵՄ հարաբերությունները և անդամակցության բանակցությունների ներկա վիճակը: Երկրորդ օրվա օրակարգում կլինեն մաքսային միության թարմացումը, վիզայի ազատականացումը, արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտի համագործակցությունը, միգրացիան, խոսքի ազատությունը և իրավունքի գերակայությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031