Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը ներկա գտնվեց աշխատանքային տոնավաճառին

Հունիս 26,2014 13:06

Այսօր՝ հունիսի 26-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցեց Գյումրում անցկացվող 7-րդ Աշխատանքային տոնավաճառին, որին այս տարի ընդգրկված էին երեք տասնյակից ավելի գործատուներ, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետարանը:Տոնավաճառն անցկացվում է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և Զբաղվածության Գյումրու մարզային կենտրոնի կողմից:
Քաղաքապետը կարևորեց նման միջոցառումների անցկացումը Գյումրիում՝ հաշվի առնելով գործազուրկների մեծ թիվը և նշեց, որ այն բավականին արդյունավետ միջոց է գործատու-գործազուրկ կապի ստեղծման իմաստով: Շրջայցի ավարտին ՍամվելԲալասանյանը հույս հայտնեց, որ տոնավաճառին ներկայացված թափուր աշխատատեղերն այսօր կհամալրվեն համապատասխան մասնագետներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30