Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգևներ՝ Իսակով-Լենինգրադյան ավտոմայրուղու կառուցման գործում ունեցած ավանդի համար

Հունիս 30,2014 19:24

Հունիսի 14-ին մայրաքաղաքում հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց Ծովակալ Իսակովի պողոտայից Լենինգրադյան փողոց ձգվող քաղաքային նոր ավտոմայրուղին: Մայրաքաղաքի համար երկար սպասված այս ճանապարհի գոյությունն իրականություն դարձավ շուրջ 700 օր տևած եռահերթ աշխատակարգի արդյունքում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր ավտոմայրուղու կառուցման աշխատանքներն իրականացնելու և ներդրած ավանդի համար«Երևան քաղաքի պատվավոր շինարար» հուշամեդալով է պարգևատրել «Սահակյանշին» ՓԲԸ-ի տնօրեն Սուրեն Սահակյանին: «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը, «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ֆելիքս Աֆյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի առաջին տեղակալ Ալբերտ Շաքարյանը և «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի ճանապարհների և կամուրջների բաժնի պետ Հարություն Ավագյանը պարգևատրվել են Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին միացնող ավտոմայրուղու կառուցման աշխատանքներում ունեցած մասնակցության և ավանդի համար ավելի քան 300 ճանապարհաշինարարներև նախագծի կյանքի կոչմանը ներդրում ունեցած անձինք էլ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրով: Շնորհավորելով ու շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել ավտոմայրուղու կառուցման գործում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ ճանապարհի կառուցումն իրականում մեծ ձեռքբերում էր Երևանի համար. «Այս ճանապարհի կառուցումն իրականում երազանքի իրականացում էր, քանի որ այն, ինչպես գիտեք, նախագծվել էր դեռևս 1972 թվականին, և մենք, ըստ էության, միասնական ուժերով այն իրականություն դարձրինք: Եվ այսօր իմ շնորհակալությունն եմ հայտնում ձեզ թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես երևանցի, ում համար մեր քաղաքի յուրաքանչյուր ձեռքբերում անչափ կարևոր ու սպասված է: Եվ համոզված եղեք, որ բոլոր նրանք, ովքեր իրենց լուման են բերում մայրաքաղաքի զարգացմանը և նվիրումով անում են հնարավորը, որ մեր սիրելի քաղաքը օր առաջ դառնա բոլորիս երազած ավելի լավ Երևանը, մշտապես գնահատվելու են քաղաքային իշխանությունների կողմից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

014

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու վստահության համար՝ «Սահակյանշին» ՓԲԸ տնօրեն Սուրեն Սահակյանն էլ, առանձնակի կարևորելով ճանապարհի կառուցման ողջ ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական աջակցությունն ու հետևողականությունը, վստահեցրել է, որ այսուհետ ևս պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Երևանի զարգացման ծրագրերում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30