Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ ներկայացուցիչներն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Հուլիս 01,2014 14:35 Share

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ինչպես նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն ու ատենադպիր Հարություն Պալապանյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Վեհափառ Հայրապետի և ՍԴՀԿ ղեկավարության հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվեց Սիրիայի հայ համայնքում տիրող օրհասական իրավիճակը, օգնության շարունակականության հնարավորությունները, անդրադարձ կուսակցության և Մայր Աթոռի հարաբերություններին: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում շեշտեց, որ Հնչակյան կուսակցությունը տասնյակ տարիներ ի վեր եղել է և կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին և մշտապես պատրաստ է սատար կանգնել բոլոր ազգանպաստ ծրագրերին, որ իրականացնում է Մայր Աթոռը:

ՍԴՀԿ Մամլո դիւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել